Հռոմի Ֆրանցիսկոս պապը Բոլիվիայում ելույթի ժամանակ միջազգային տնտեսական կարգում փոփոխությունների կոչ է արել: Նրա խոսքերով՝ աղքատներին չի կարելի օգտագործել որպես հումքի մատակարար և էժան աշխատուժ՝ զարգացած երկրներում: Հռոմի պապն աջակցություն է հայտնել «հող, աշխատանք և տուն ձեռք բերելու» նրանց ջանքերին: «Չվախենանք ասել. մենք ցանկանում ենք փոփոխություններ, իրական փոփոխություններ, կառուցվածքային փոփոխություններ»,- ընդգծել է նա՝ քննադատելով ներկա համակարգը, որը «ստիպում է եկամուտ ստանալ ցանկացած գնով՝ չմտահոգվելով սոցիալական մեկուսացման կամ բնությանը վնասելու մասին»: